Մազերի խնամք
Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ
Կնոջ հմայքի կարևորագույն բաղադրիչներից են գեղեցիկ վարսերը, որոնք ասես ամփոփում են մաշկի, դիմագծերի ու կազմվածքի ամբողջական պատկերը: Իզուր չէ, որ արտաքին նկարագրությունը սկսվում է հենց շիկահեր, սևահեր կամ խարտյաշ տարբերակումից: Պատկերն ամբողջանում է մազերի երկարության և որակի մասին տեղեկությամբ: Աստված էլ այդ թագի հարցում Եվայի ցեղի հանդեպ բարեգութ է գտնվել, քանի որ, ի տարբերություն ուժեղ սեռի, մարդկության գեղեցիկ կեսին ճաղատանալու վտանգն այնքան էլ չի սպառնում: Եթե նույնիսկ դա պատահում է, ի տարբերություն տղամարդկանց, որոնց XXI դարում ոչ մի կերպ չենք կարող պատկերացնել կեղծամներով, կնոջը նաև տրված է դրանց բազմազան ու բազմագույն տեսականուց օգտվելու արտոնությունը:
Ըստ վիճակագրության կանանց ավելի քան 60%-ը սանրվածք ընտրելու նպատակով թերթում է բարձրակարգ ամսագրերը: Խոստովանիր, որ գեղեցկության սրահում շատ է պատահել, երբ դու նույնպես մատնացույց ես արել այս կամ այն գեղեցկուհուն և ասել՝ «Ուզում եմ նրա սանրվածքն ունենալ»: Իսկ գուցե դու կարող ես նաև ինքնուրու՞յն միջոցներ ձեռնարկել աստղային սանրվածք ստանալու համար: Դա այնքան էլ դժվար չէ:
Եթե դու ունես խիտ, հաստ, գանգուր և երկար մազեր, որոնք կտրված են աստիճանաձև, ապա բոլոր հիմքերն արդեն կան Բեյոնսե Նոուելսին նմանվելու համար: Դրա համար պետք է գլուխը լվանալ խոնավացնող օճառահեղուկով և վերջում ցայել «կոնդիցիոներով»: Վարսահարդարիչով չորացնելիս պետք է պարզապես կլոր խոզանակով դրանց ծայրերը ներս պտտեցնել: Վերջում փայլի համար պետք է «սփրեյ» ցանել: Առավոտյան նույն գործողությունը չկրկնելու համար, եթե ցանկանում ես ծավալը պահպանել, քնելուց առաջ մազերդ փնջով կապիր վերևում, իսկ թեթև ալիքներ ստանալու համար՝ պարանոցի հատվածում:
Փոքրիկ ու կլոր դեմքին չի սազում ճակատի մազափունջը, քանի որ դեմքդ ավելի է փոքրանում: Լուծումը բաց ճակատն ու երկար խոպոպներն են, որոնք թեթևակիորեն թափվում են այտերին:
Եթե դու ունես երկար, ալիքաձև, աստիճանական կտրվածքով, ճակատին երկար մազափնջով, ընդգծված կանացի սանրվածք, ապա մի քանի քայլից կարող ես նմանվել Նիկոլ Քիդմանին: Հնարավոր է, որ քո մազերն օդի տատանումներից շատ են ծածանվում, ինչպես հոլիվուդյան այդ աստղինը: Նախ պետք է չորացնես վարսահարդարիչով, և երբ վարսերդ արդեն գրեթե չոր կլինեն, մի քանի առանձին շերտեր փաթաթիր բիգուդիներով և հինգ րոպե շարունակիր չորացնել: Հինգ րոպե էլ հանգիստ թող և հետո սանրիր բնական մազի խոզանակով: Վերջում, որպեսզի շերտերը պահպանվեն, մազերիդ ծայրերը մի փոքր մեղրամոմի քսուքով պատիր:
Գագաթի հատվածում մազերդ թեթևակի սանրիր խոզանակով և ամրացրու հերակալներով, որպեսզի ծավալը պահպանես: Ճակատիցդ բոլոր մազերը մի հավաքիր, թող մի քանի շերտ անփութորեն ընկնի դեմքիդ: Հիշեցնենք, որ ալիքաձև մազերը լվանալիս հատկապես պետք է լավ պարզաջրել, որպեսզի նրանց մեջ ոչ մի դեպքում օճառահեղուկ չմնա, հակառակ դեպքում խոպոպները հաջող չեն ստացվի:
Եթե քո մազերը բարակ են, ուղիղ ու հարթ, միջին երկարության, կարող ես գործնական, ուրբանիստական ոճ ընտրել, որը կյանքի ցանկացած իրադրության համար ունիվերսալ սանրվածք է, ինչպես, օրինակ, Ումա Տուրմանինը:
Մազերդ չորացրու վարսահարդարիչով և հարթ խոզանակով: Հարթեցնող «սփրեյ» կամ յուղ օգտագործիր, որպեսզի մազերդ չլիցքավորվեն և ավելի հեշտ ենթարկվեն: Թեքությամբ բախտ բացիր և պարանոցի ներքևում պոչ կապիր, այնուհետև այն պինդ ոլորելով ամրացրու հերակալներով: Եթե դու ճակատիդ երկար մազափունջ ունես, այն կողքի սանրիր, ինչպես Ումա Տուրմանը, իսկ եթե մազափունջդ կարճ է, թող բնականորեն թափվի ճակատիդ: Սանրվածքդ կարող ես պատել փայլով կամ մազերի լաքով:
Էլեկտրականացումը բարակ մազերի հիմնական թերությունն է, այդ պատճառով չորացնելուց հետո խուսափիր շատ սանրելուց, մազերդ ձեռքերով շտկիր՝ անհրաժեշտության դեպքում մատներով թեթևակի սանրելով:
Ընդունված է կարծել, որ տղամարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է երկարամազ գեղեցկուհիներին, քանի որ նրանք ավելի կանացի տեսք ունեն: Բայց «Մազը՝ երկար, խելքը՝ կարճ» բնութագրումն արդեն վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ներկայումս աղջիկներն ու կանայք կարող են առաջարկվող կարճ սանրվածքներից հետաքրքիր տարբերակներ գտնել, որոնք նույնքան կանացի են, որքան երկար մազերը: Իսկ խելքի հարցում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Եթե մազերդ սիրում ես շատ երկարացնել, միևնույն է, երեք ամիսը մեկ անգամ դրանք կտրիր: Հակառակ դեպքում անխուսափելի է դրանց ճյուղավորումը:
Իսկ ի՞նչ են կարծում ոճաբանները:
Ոճաբանները խորհուրդ են տալիս հաճախակի փոխել սանրվածքը: Ամենատարածված ձևը մազերը ներկելն է: Ուշադրության կենտրոնում հայտնվելու համար պետք է արմատական փոփոխություններ անել թե գույնի և թե, օրինակ, ճակատի մազափնջի ձևի ու երկարության հարցում, որը ցուցվում է ցանկացած տարիքում և ցանկացած սանրվածքի դեպքում: Գլխավորը համապատասխան ձևը գտնելն է:
Մուգ գույնով ներկված մազերը այնքան լավ չեն փայլում, որքան բաց գույնի մազերը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել փայլ տվող միջոցներ:
Ոճաբանները խորհուրդ չեն տալիս անվերապահորեն տեղավորվել նորաձևության թելադրած շրջանակներում: Աստղերից շատերը նույնպեսՄազերի խնամք չեն ենթարկվում նորաձևության քմահաճություններին և հնարավորինս փորձում են հարազատ մնալ իրենց կերպարին: Նրանք պահպանում են մազերի այն երկարությունը, որն իրենց սազում է: Միաժամանակ չի կարելի ձանձրալիորեն անփոփոխ մնալ, այդ պատճառով նրանք փորձում են կարճ և երկար սանրվածքների տարրերը մեկը մյուսի հետ օգտագործել, հետաքրքիր լրացումներ են գտնում, հմտորեն օգտագործում նաև կեղծամներն և շինյոնները: Այդ դեպքում շատ կարևոր է մազերի գույնին մոտ շինյոնի ընտրությունը:
Եթե դու ամեն օր մազերդ հարդարում ես վարսահարդարիչով, չի բացառվում, որ տաք օդն իր վնասակար ազդեցությունը թողնի դրանց վրա: Դրա համար ավելի ճիշտ է այնպիսի վարսահարդարիչ գնել, որը չորացման մի քանի ռեժիմով է աշխատում՝ սառը, գոլ և տաք: Շատ բարձր ջերմաստիճանն ընդունելի է միայն այն դեպքերում, երբ հազվադեպ ես դա օգտագործում:
Կարդացեք նաև
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն